Լուկաշենկոն մեկնել է Մոսկվա
Միջազգային
17 Փետրվարի, 12:37
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է Մոսկվա՝ բանակցելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հայտնում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը։
Լուկաշենկոն և Պուտինը նոր հանդիպման մասին պայմանավորվել են դեռևս փետրվարի 5-ի երեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում: Այդ ժամանակ նրանք քննարկել են բելառուսա-ռուսական համագործակցության երեք բլոկ հարցեր։
Հետևեք մեզ Telegram-ում