ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տարիքի մասին պնդումները չեն արտացոլում այն իրականությունը, որում նա հաջողության է հասնում, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը։
«Միգուցե նրանք մոռացել են նախագահի վերջին երկու տարիների հաղթանակների մասին, բայց ես ուրախ եմ ցանկացած պահի հիշեցնել Ձեզ»,- ճեպազրույցում ասել է Ժան Պիեռը։
Նա նշել է, որ Բայդենի հակառակորդները կանխատեսում էին նրա պարտությունը 2020 թվականի ընտրություններում, սակայն նա հաղթեց և այդ ժամանակվանից քայլեր ձեռնարկեց ամերիկյան տնտեսությունն ամրապնդելու համար։
Նոյեմբերին Բայդենը դարձել է 80 տարեկան, նա ԱՄՆ պատմության ամենատարեց նախագահն է։ Եթե 2024 թվականին առաջադրվի ընտրություններում և հաղթի, ապա իր պաշտոնավարման ավարտին կդառնա 86 տարեկան։