ԵՄ-ն կարգելի զուգարանակոնքերի մատակարարումը Ռուսաստան
Միջազգային
16 Փետրվարի, 18:40
Եվրամիությունը կարգելի զուգարանակոնքեր մատակարարել Ռուսաստանին։ Դրանք հայտնվել են այն ապրանքների 146 էջանոց ցուցակում, որոնք ԵՄ պատժամիջոցների տասներորդ փաթեթի շրջանակներում այլևս չեն արտահանվի Ռուսաստան։ Այս մասին հայտնում է EUobserver-ը ՝ վկայակոչելով պատժամիջոցների նոր փաթեթի նախագիծը։
Նշվում է, որ տարեկան 11 մլրդ եվրո արժողությամբ առևտրային էմբարգոյի հիմնական նպատակն է դադարեցնել բարձր տեխնոլոգիական ապրանքների վաճառքը, որոնք կարող են օգտագործվել ռուսական սպառազինության համակարգերում: Պատժամիջոցների փաթեթի այս մասում են հայտնվել էլեկտրոնիկան, լազերները, ռադիոսարքավորումները, ծրագրային ապահովումը, ավիոնիկան, ծովային խցիկները և հազվագյուտ հողային օգտակար հանածոները:
Հետևեք մեզ Telegram-ում