Միջազգային

Լիտվան դադարեցրել է սահմանային համագործակցությունը Բելառուսի հետ

Լիտվան Բելառուսին տեղեկացրել է սահմանով տրանսպորտի անխափան հոսքի ապահովման ուղղությամբ փոխգործակցության միակողմանի դադարեցման մասին: Այս մասին հինգշաբթի հայտնել Է Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հունվարի կեսերին Լիտվայի կառավարությունը որոշում է ընդունել չեղյալ հայտարարել 2006թ. Բելառուսի հետ ստորագրված սահմանային համագործակցության սկզբունքների մասին պայմանագիրը։ Համաձայնագրից դուրս գալը նախաձեռնել է Լիտվայի ՆԳՆ-ն, որը հայտարարել է, որ ներկայիս իրավիճակում պայմանագրի իրագործումն անհնար է: 

Բելառուսի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին, մեկնաբանելով Վիլնյուսի որոշումը, հայտարարել է, որ Լիտվան մի շարք հաջորդական քայլեր է կատարում՝ ուղղված իրավիճակի սրմանը, սահմանին իրավիճակի վատթարացմանը: