Միջազգային

Ժիրինովսկու որդին՝ 15 օրյա կալանքի տակ

Մոսկվայի Տվերի դատարանը իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին չենթարկվելով զուգորդված մանր խուլիգանության համար 15 օրով կալանավորել է Օլեգ Էդելշտեյնին։

Ավելի վաղ իրավապահ մարմինների մի աղբյուր հայտնել էր, որ նախօրեին Էյդելշտեյնը, ով նախորդ տարի մահացած լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու որդին է, Մոսկվայի կենտրոնի ռեստորաններից մեկում անկարգություններ է արել, որից հետո հայտնվել է ոստիկանության բաժնում:

Արդեն բաժնում նա վիրավորել է ոստիկաններին, իսկ հետո հարվածել նրանցից մեկին։