Ի՞նչ են քննարկելու Պուտինն ու Լուկաշենկոն
Միջազգային
16 Փետրվարի, 16:27
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ ուրբաթ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը նախատեսվում է քննարկել պաշտպանության, անվտանգության, ինչպես նաև միութենական պետության շրջանակներում ինտեգրացիայի խորացման հարցերը:
«Ամենակարևոր հարցերից մեկն այն է, որ ցանկանում ենք տեսնել, թե ինչպես են Բելառուսի և Ռուսաստանի կառավարությունները կատարում մեր առջև դրված խնդիրները»,-հավելել է Լուկաշենկոն։
Հետևեք մեզ Telegram-ում