Փաշինյանն ու Ալիևը միաժամանակ կլինեն Մյունխենի անվտանգության համաժողովում
Միջազգային
15 Փետրվարի, 17:42
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին, որը տեղի կունենա փետրվարի 17-19-ը: Այս մասին հայտնել են համաժողովի կազմակերպիչները։
Հիշեցնենք, որ համաժողովին իր մասնակցությունը հաստատել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մյունխենի անվտանգության համաժողովն անցկացվում է 1962 թվականից։ Դրան մասնակցում են պետությունների, կառավարությունների ղեկավարներ, նախարարներ, քաղաքական և հասարակական գործիչներ։
Հետևեք մեզ Telegram-ում