Միջազգային

Թուրքական Հաթայում երկրաշարժից 228 ժամ անց փրկվել են 2 երեխաներ և նրանց մայրը

Թուրքիայի հարավային Հաթայ նահանգում ավերիչ երկրաշարժից 228 ժամ անց փրկվել եներկու երեխաներ և նրանց մայրը, հայտնում է Անադոլուն։

Փրկարարներն Անթաքիայի Օյմակ փողոցի փլուզված բնակելի շենքերից մեկի փլատակներից դուրս են բերել Էլյա անունով կնոջն ու երեխաներին։ Առաջին բուժօգնությունից հետո երեքն էլ տեղափոխվել են հիվանդանոց։

Հիշեցնենք, որ վերջին տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի հարավ-արևելքում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 35,4 հազարը։