Միջազգային

Ֆրանսիան ողջունում է Արարատ Միրզոյանի այցելությունը Թուրքիա

Ֆրանսիան ողջունում է Արարատ Միրզոյանի այցելությունը Թուրքիա` երկրաշարժից տուժած բնակչությանը Հայաստանի տրամադրած աջակցության համատեքստում։ Այս մասին գրված է Ֆրանսիայի ԱԳՆ Թվիթերի էջում։ 

Այսօր ավելի վաղ տեղի էր ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը, որից հետո Միրզոյանն այցելել էր Ադիյամանում գտնվող հայ փրկարարների խմբին։