«Wildberries» առցանց մանրածախ առևտրի շրջանառությունը 2022 թվականին, 2021 թվականի համեմատ, աճել է 98%-ով և կազմել 1,669 տրիլիոն ռուբլի։
Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։ Այն կազմում է 2022թ. Ռուսաստանի ինտերնետային առևտրի ընդհանուր շրջանառության մեկ երրորդը, որը, ըստ ինտերնետ առևտրի ընկերությունների ասոցիացիայի, աճել է մինչև 4,98 տրիլիոն ռուբլի: