Միջազգային

Պուտինն ու Ալիևը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Պուտինն ու Ալիևը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ 

Քննարկվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը։ Ընդգծվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված քայլերի կարևորությունը։

Վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով համապատասխան համաձայնագրերի ողջ շրջանակի անվերապահ իրականացման տրամադրվածությունը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական