ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախազգուշացրել Է Ուկրաինայի իշխանություններին, որ եկել է վճռորոշ պահը պատերազմի հետագիծը փոխելու համար։ Այդ մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Սպիտակ տան աշխատակիցները կարծում են, որ գարնանը Ռուսաստանը, ինչպես սպասվում է, հարձակում կսկսի, իսկ Ուկրաինան կարող է հակահարձակման անցնել՝ կորցրած տարածքները վերադարձնելու համար։ Այն մասին, որ հաջորդ ամիսները կրիտիկական կլինեն, ուկրաինական իշխանություններին հայտնել են հունվարին Կիև այցելած ամերիկացի պաշտոնյաները։
Ամերիկացի ռազմական վերլուծաբանները կարծում են, որ ուկրաինական զորքերի համար դժվար կլինի միաժամանակ պաշտպանել Բախմութը Դոնեցկի մարզում, որի համար ամիսներ շարունակ մարտեր են ընթանում, և սկսել գարնանային հակահարձակումըշ, որպեսզի վերադարձվեն այն տարածքները, որոնք ԱՄՆ-ն ավելի կարևոր է համարում: WP-ի զրուցակիցներն ասում են, որ եթե Ուկրաինան մարտեր մղի ամենուր, որտեղ Ռուսաստանը զորքեր է ուղարկում, ապա դա կաշխատի ռուսական կողմին օգտին։