«ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները Բրյուսելում փետրվարի 14-15-ին կքննարկեն Ուկրաինային ինքնաթիռներ մատակարարելու հնարավորությունը, որը, սակայն, շատ ժամանակ կպահանջի»,-հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ուկրաինայում ոչ թռիչքային գոտի ապահովելու համար մեր կողմից օդաչուներով ինքնաթիռներ ուղարկելը կհամարվի ՆԱՏՕ-ի մասնակցություն հակամարտությանը, բայց միայն ինքնաթիռների մատակարարումները ՆԱՏՕ-ին հակամարտության մասնակից չեն դարձնում»,-ասել է Ստոլտենբերգը։