Միջազգային

«Վաշինգտոնն ու Բրյուսելը ձգտում են չեղարկել եռակողմ համաձայնությունները». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ասուլիսի ընթացքում մեկնաբանել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը այն մասին, որ Հայաստանը հետաքրքրված է 3+3 եռակողմ ձևաչափի զարգացմամբ։ 

Զախարովան, մասնավորապես, խոսել է 3+3 տարածաշրջանային ձևաչափից, դրանում Վրաստանի մասնակցության հրաժարումից և հայտարարել. «Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին, մենք ելնում ենք նրանից, որ յուրաքանչյուր պետություն իրավունք ունի մասնակցություն ունենալու միջազգային այն ձևաչափերին, որոնք համապատասխանում են իր շահերին, որոնք ուղղված չեն երրորդ երկրների դեմ և որոնք հաշվի են առնում ուժերի առկա հավասարակշռությունը։ Եթե Բաքու-Երեւան-Թբիլիսի եռակողմ հարթակը նպաստի Հարավային Կովկասում հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը, ապա մենք կարող ենք միայն ողջունել, ինչի մասին բազմիցս խոսել ենք, ինչի մասին գիտեն մեր գործընկերները:

Իսկ եթե այս նախաձեռնության հետևում երևում են Վաշինգտոնի և Բրյուսելի ուրվագծերը, որոնք ձգտում են խափանել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, ապա դա բոլորովին այլ պատմություն է»,- հայտարարել է Զախարովան։