Միջազգային

Volvo ընկերությունը ցանկանում է լիթիումի հանքեր գնել

Շվեդական «Volvo Cars» ավտոմոբիլային ընկերությունը բանակցություններ է վարում մի շարք խոշոր հանքարդյունաբերական ընկերությունների հետ՝ լիթիումի հանքավայրերի շահագործմանը մասնակցելու նպատակով:

Այս մասին հինգշաբթի հայտնել է ամերիկյան «The Wall Street Journal» թերթը՝ վկայակոչելով ավտոմոբիլային կոնցեռնի գլխավոր տնօրեն Ջիմ Ռոուենի հայտարարությունը։