ՆԱՏՕ-ի երկրներն արդեն Ուկրաինային մոտ 120 մլրդ դոլարի (112 մլրդ եվրո) ռազմական, հումանիտար և ֆինանսական օգնություն են տրամադրել։ Նման տվյալներ է ներկայացրել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Հեռարձակումը ընթացել է ԱՄՆ պետդեպարտամենտի Twitter-ում։
«Բացի այդ, եվրոպական երկրները գրեթե 5 մլն ուկրաինացի փախստական են ընդունել, աննախադեպ պատժամիջոցներ են սահմանել եւ հրաժարվում են Ռուսաստանից գազից ու նավթից»,-շարունակել է Ստոլտենբերգը։ Նրա կարծիքով՝ նման գործողությունները ցույց են տալիս, թե «որքան բան կարող ենք անել, երբ Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան ուս-ուսի են լինում»,-հայտարարել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը։