Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահի նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Ելենա Պրոնիչևան, որը 2020 թվականից ղեկավարում էր պոլիտեխնիկական թանգարանը: Նոր պաշտոնում Պրոնիչևան փոխարինել է Զելֆիրա Տրեգուլովային, որը 2015 թվականից ղեկավարում էր «Տրետյակովկան» և աշխատանքից ազատվել «աշխատանքային պայմանագրի ավարտի կապակցությամբ»։
Պրոնիչևան ՌԴ անվտանգության դաշնային ծառայության գեներալ Վլադիմիր Պրոնիչևի դուստրն է, որը ԱԴԾ-ում ստեղծել է սահմանադրական կարգի պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը։