Միջազգային

ԵՄ-ն Վրաստանին 21 մլն եվրո կտրամադրի տնտեսության և բիզնեսի զարգացման համար

Եվրամիությունն ընթացիկ տարում Վրաստանին, որպես անհատույց օգնություն, 60 մլն լարի (21 մլն եվրո) կհատկացնի էկոնոմիկայում բարեփոխումներ իրականացնելու համար: Այս մասին հինգշաբթի հայտնել են Վրաստանում ԵՄ ներկայացուցչության մամուլի ծառայությունից։

Այսօրվա դրությամբ՝ ԵՄ-ն Վրաստանում իրականացնում է ավելի քան 160 նախագիծ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 500 մլն եվրո։