Միջազգային

Ուկրաինայում 20 ռուս գեներալ է զոհվել. The Insider

Ուկրաինա ներխուժումից ի վեր ավելի քան 20 ռուս գեներալ է զոհվել․ գրում է Nikkei թերթը՝ վկայակոչելով ճապոնական հետախուզության տվյալները: Այս հաշվարկները հիմնված են ԱՄՆ-ի և Եվրամիության հետ համագործակցությամբ ճապոնացիների հավաքած տեղեկատվության վրա։

Ճապոնիայի ցամաքային ինքնապաշտպանության ուժերի շտաբի նախկին պետ, պաշտոնաթող գեներալ Կիեֆումի Իվատան այդ թիվն անվանել է «անհավանական բարձր»։ 

Իվատան սպանված գեներալների անսովոր մեծ թիվը բացատրում է նրանով, որ ուկրաինական բանակը տեխնոլոգիական առումով նկատելիորեն գերազանցում է ռուսականին և հաջողությամբ հաշվարկում է բարձրաստիճան սպաների գտնվելու վայրը։ Գեներալների զոհվելուն նպաստում է նաև նրանց պատերազմական գոտի ուղարկելու պրակտիկան։