Միջազգային

Wildberries-ը միլիոնավոր դոլարներ կներդնի և լոգիստիկ կենտրոն կկառուցի Ալմաթիում

Wildberries-ը նախատեսում է լոգիստիկ կենտրոն կառուցել Ղազախստանի խոշորագույն քաղաքում՝ Ալմաթիում, դրանում ներդնելով 100 մլն դոլար։

Այս մասին չորեքշաբթի հայտնել է ղազախական մեգապոլիսի վարչակազմի մամուլի ծառայությունը՝ ընկերության ղեկավար Երբոլատ Դոսաևի և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկի հանդիպման արդյունքներով։