Թուրքիայի հարավում գտնվող Իսկենդերուն քաղաքի նավահանգստում խոշոր հրդեհը շարունակվում է երեկվանից. վառվում են բեռնարկղերը: Ինչպես ուղիղ եթերով հաղորդում է NTV հեռուստաալիքը, դեռևս երկուշաբթի սկսված հրդեհի տարածքը զգալիորեն ընդլայնվել է։
Իսկենդերունը Թուրքիայի խոշոր նավահանգիստ է Միջերկրական ծովի արևելքում։ Այն ընդունում է բեռնատարներ, նավթային տանկերներ, բեռնանավեր: Նրա աշխատանքը դադարեցվել էր Ղահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած երկրաշարժից հետո։