Վլադիմիր Զելենսկու գրասենյակի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ Ուկրաինան հակամարտության ավարտից հետո կարող է կրկնել «կորեական սցենարը»։
«Ելք այս պատերազմից։.. Կարող է բոլորովին նույնը չլինել, ինչ մեզ թվում էր վեց կամ երեք ամիս առաջ։.. Դե, պայմանականորեն, երկու կորեաների սցենարը: Ի՞նչ պետք է անի Արևմուտքը․ պետք է Հարավային Կորեան անել այն հատվածում, որը մնում է։ Իսկ դա նշանակում է, որ խոսքը երաշխիքների մասին է, քանի որ Հարավային Կորեան երաշխիքներով է»,-հայտարարել է Արեստովիչը «Страна.иа» պարբերականին։
Իր հերթին ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը Ուկրաինայի համար «կորեական սցենարի» մասին խոսակցությունները «ցանկություններ» է անվանել։