Միջազգային

Նոր երկրաշարժ Թուրքիայում՝ 4,4 մագնիտուդով

4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Հաթայ նահանգի ափերի մոտ՝ Միջերկրական ծովում։

Այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչությունը (AFAD)։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 02:29-ին՝ Յայլադաղի շրջանից 50,7 կմ հեռավորության վրա, որը գտնվում է Թուրքիայի և Սիրիայի սահմանին՝ Միջերկրական ծովի ափերի մոտ:

Երկրաշարժի օջախը գտնվել է 44,17 կմ խորության վրա: