Միջազգային

Հյուսիսային Կովկասում 7 րոպեն մեկ հետցնցումներ են լինում

Էներգիայի թույլ ստորգետնյա ցնցումները գրանցվում են Կովկասի կենտրոնական մասում՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի պահից յուրաքանչյուր յոթ րոպեն մեկ: Նման սեյսմիկ ակտիվացում առաջին անգամ է տեղի ունենում՝ 2020 թվականին չափման աշխատանքների մեկնարկից ի վեր։

Այդ մասին ռուսական «ՏԱՍՍ»-ին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Հյուսիսային Օսիայի մասնաճյուղի տնօրեն Աննա Սայապինան: