Միջազգային

Ուկրաինայի պաշտպանության նախարարը պաշտոնանկ կարվի՞

Ուկրաինայի Գերագույն Ռադայի մի քանի պատգամավորներ հայտնել են, որ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը կհեռացվի աշխատանքից. այս մասին հայտնում է BBC-ն։

Ըստ հրապարակման, նրա պաշտոնը կարող է զբաղեցնել հետախուզության գլխավոր վարչության ներկայիս ղեկավար Կիրիլ Բուդանովը:

Մինչ այդ ուկրաինական պաշտպանական գերատեսչության շուրջ մի քանի սկանդալներ էին բացահայտվել, որոնք ավարտվել էին տարբեր պաշտոնյաների պաշտոնանկությամբ։ Կիրակի օրը Ռեզնիկովն ինքը մեկնաբանել է իր հնարավոր հրաժարականի մասին տվյալները մեծ մամուլի ասուլիսում․ «Ես ոչ մի բանի համար չեմ ամաչում։ Ոչ մի պաշտոնյա հավերժ չէ աթոռին։ Ոչ մեկը. պաշտպանության նախարար լինելու, թե չլինելու որոշումը կայացնում է մեկ մարդ՝ գլխավոր գերագույն հրամանատարը»,– ասել է նա։