Միջազգային

Ռուսաստանը փրկարարներ կուղարկի Սիրիա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։

Ռուսաստանի նախագահն անկեղծ ցավակցություն է հայտնել Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ են դարձել, և առաջարկել է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել սիրիական կողմին այդ աղետի հետևանքների վերացման գործում:

Բաշար Ասադը երախտագիտությամբ ընդունել է այդ առաջարկը, և առաջիկա ժամերին Ռուսաստանի ԱԻՆ փրկարարները կմեկնեն Սիրիա: