TMZ-ի հաղորդմամբ՝ Լոս Անջելեսում Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվել։
Պարբերականի տվյալներով՝ «Տերմինատորի» աստղը ոչ մեծ արագությամբ է ընթացել, երբ նրա դիմաց անակնկալ ձախ է թեքվել մի հեծանվորդուհի։ Դերասանը չի հասցրել սեղմել արգելակները, և աղջիկն ընկել է մեքենայի անիվների տակ։
Աղջկան տեղափոխել են հիվանդանոց։ TMZ-ը գրում է, որ նա աննշան վնասվածքներ է ստացել։ Պարբերականը հավանական չի համարում, որ նա ալկոհոլ կամ թմրամիջոցներ օգտագործած լինի։