Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը պնդում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում հատուկ գործողության սկզբում իրեն վստահեցրել է, որ պլաններ չկան վերացնելու Վլադիմիր Զելենսկիին, ով այն ժամանակ բունկերում էր։
Քաղաքական գործչի YouTube ալիքում հրապարակված հարցազրույցում Բենեթն ասել է, որ գործողության մեկնարկից հետո Ուկրաինայի նախագահն իրեն խնդրել է կապ հաստատել Ռուսաստանի ղեկավարի հետ։
Դրանից հետո Իսրայելի այն ժամանակվա վարչապետը, ըստ նրա, ստանձնել է կողմերի միջեւ միջնորդի դերը։