Միջազգային

Առաջին Leopard 2 տանկը ուղարկվել է Ուկրաինա

Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը Twitter-ի իր էջում հայտնել է, որ երկիրը Ուկրաինային օգնելու համար ուղարկել է առաջին Leopard 2 տանկը, որը վերահաստատել է Կիևին հետագա աջակցություն ցուցաբերելու երկրի հանձնառությունը։

«Ուկրաինային օգնության են հասնում մարտական ​​տանկերը: Առաջին կանադական Leopard 2-ը ճանապարհին է։ Կանադան անսասան կանգնած է Ուկրաինայի կողքին»,- գրել է Անանդը։