Միջազգային

ԱՄՆ զինվորականները խոցել են չինական լրտեսական օդապարիկը․ Fox News

ԱՄՆ զինվորականները խոցել են չինական լրտեսական օդապարիկը․ Fox News

Ամերիկացի զինվորականները Ատլանտյան օվկիանոսում հարվածել են չինական լրտեսական օդապարիկին։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ 

Ըստ աղբյուրի տեղեկությունների, երբ օդապարիկը գտնվում էր Հարավային Կարոլինայի ափերի մոտ, այն խոցվել է ԱՄՆ զինվորականների կողմից։ Նշվում է, որ բեկորները հավաքելու գործողություն է իրականացվում։

Մինչ այդ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) հայտարարել էր, որ դադարեցրել է Հյուսիսային և Հարավային Կարոլինա նահանգների մի շարք շրջաններում երեք օդանավակայանների և փակ օդային տարածքի գործունեությունը, հայտնում է ABC-ն։

Ըստ այդ տվյալների՝ որոշումը կայացվել է «ազգային անվտանգության ոլորտում նախաձեռնությունների» հիման վրա։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ամերիկյան լրատվամիջոցները, շաբաթ օրը Հյուսիսային Կարոլինայի Շառլոտ քաղաքի մոտ չինական օդապարիկ է նկատվել։ Նախագահ Ջո Բայդենը, մեկնաբանելով ԱՄՆ օդային տարածքում այդ սարքի առկայության շուրջ ստեղծված իրավիճակը, խոստացել է «զբաղվել դրանով»։

ԱՄՆ դիվանագիտության ղեկավար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ այս միջադեպի հետ կապված որոշել է հետաձգել կիրակի օրը նախատեսված այցը Չինաստանի մայրաքաղաք։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական