Ուրբաթ, 31 Մարտի 2023

USD385.81

EUR414.56

RUB4.82

Рус Eng

Իրանում հիջաբ չկրող կանայք չեն կարողանա օգտվել սոցիալական ծառայություններից

Միջազգային

3 Փետրվարի, 21:43

Իրանի խորհրդարանն օրինագիծ է մշակում, ըստ որի հիջաբ չկրող կանայք չեն կարողանա օգտվել սոցիալական ծառայություններից, ուրբաթ օրը հայտարարել է խորհրդարանի դատական ​​և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մուսա Ղազանֆարաբադին։

«Ներկայումս, ինչպես նախկինում, մշակվում է օրինագիծ՝ վերահսկելու մեքենաներում հիջաբի պահպանումը, հիջաբ չկրող կանանց նորից հաղորդագրություն կուղարկվի, որ հիջաբ չկրելու փաստն արձանագրվել է ոստիկանությունում։ Բացի այդ, շուտով կլինի նաև օրինագիծ, ըստ որի՝ մենք տեսահսկման համակարգերով կբացահայտենք հետիոտնային անցումներում և այլ հասարակական վայրերում գլխաշոր չկրող կանանց, որոնց սոցիալական ծառայություններ չեն տրամադրվի»,- նշել է նա։ 

Պաշտոնյայի խոսքով՝ առաջին փուլում օրենքը խախտողը նախազգուշաց կստանա, երկրորդ դեպքում՝ կտուգանվի։ Նրա ազգային քարտը (խմբ․ Իրանում անձը հաստատող փաստաթուղ) կարգելափակվի մինչև տուգանքի վճարումը, ուստի նա չի կարողանա օգտվել որևէ սոցիալական ծառայությունից։ 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում