«Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում միասնական թվային տարածքի ձևավորման հարցը կարևոր է Հայաստանի համար»․ «Թվային գործընկերությունը նոր իրականության մեջ» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեզ համար կարևոր է մնում եվրասիական ինտեգրման տարածքում միասնական թվային տարածքի ձևավորման հարցը։ Այս համատեքստում նշեմ տեղեկատվության միջպետական փոխանակման համակարգի գործիքների արդիականությունն ու բարձր պահանջարկը, ինտեգրացիոն էֆեկտով թվային նախագծերի ստեղծումն ու զարգացումը»,-ասել է Փաշինյանը։