Միջազգային

ԵՄ-ն Ուկրաինային 2.4 հազար գեներատոր կփոխանցի

Եվրահանձնաժողովը Ուկրաինային 2,4 հազար գեներատոր և 120 մլն եվրո կտրամադրի էներգացանցի աշխատանքն ապահովող սարքավորումներ գնելու համար։ 

Այս մասին հինգշաբթի հայտարարել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Կիևում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։