Միջազգային

Ռուսաստանը նոր գրոհի է պատրաստվում

Ռուսաստանի բանակն ակտիվ հետախուզություն է իրականացնում ու պատրաստվում առանձին ուղղություններով հարձակման: Չնայած կորուստներին՝ նա շարունակում է հարձակման փորձերը Լիմանի, Բախմուտի, Ավդեևի և Նովոպավլովսկի ուղղություններով։

Այդ մասին ասվում է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի առավոտյան հաղորդագրության մեջ: Վոլինի, Պոլեսի, Սեվերսկի և Սլոբոժանի ուղղություններում ռուսների հարձակողական խմբավորումներ չեն հայտնաբերվել:

Մեկ օրում ռուսները վեց հրթիռային հարված են հասցրել, որոնցից չորսը՝ Սլավյանսկի, Կրամատորսկի, Դրուժկովկայի քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Հրթիռակոծությունից զոհվել են խաղաղ բնակիչներ։