Նիդեռլանդները մտադիր է մինչև ապրիլի վերջ ավարտել ցամաքային ուժերի ինտեգրման գործընթացը Բունդեսվերի համակարգում։ Այս մասին հայտնել Է «Bloomberg» գործակալությունը։
«Նիդեռլանդների տրամադրության տակ գտնվող երեք ցամաքային բրիգադներից երկուսն արդեն միավորվել են Բունդեսվերի հետ, իսկ Գերմանիայի զինված ուժերի 10-րդ տանկային դիվիզիայի կազմում մնացած 13-րդ բրիգադի ինտեգրումը կարող է ավարտվել մինչև ապրիլի վերջ»,-նշել է թագավորական զինված ուժերի ներկայացուցիչ մայոր Մարկ վան դե Բեյքը։