Ադրբեջանի և Իսրայելի ՊՆ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Միջազգային
1 Փետրվարի, 12:00
Իսրայելական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի միջև։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը վճռականորեն դատապարտել են իրականացված ահաբեկչական գործողությունները, քննարկել տարածաշրջանային անվտանգությանն ու ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
Հետևեք մեզ Telegram-ում