Այս ամիս վարչական կիրառման մեջ է մտել Եվրոպական միության և Հայաստանի միջև ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը (CAAA): Համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի նոյեմբերի 15-ին և նպատակ ունի վերացնել շուկայի սահմանափակումներն ու ստեղծել Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն տարածք։
Դա նշանակում է, որ ԵՄ բոլոր ավիաընկերությունները կկարողանան ուղիղ չվերթեր իրականացնել ԵՄ ցանկացած կետից դեպի Հայաստանի ցանկացած օդանավակայան, և հակառակը։ Նաև կվերացվեն Հայաստանի և ԵՄ-ի միջև թռիչքների բոլոր սահմանափակումները, իսկ բաց և արդար մրցակցության դրույթները կերաշխավորեն հավասար պայմաններ:
Ըստ համաձայնագրի՝ Հայաստանը հետագայում կհամապատասխանեցնի իր օրենսդրությունը ԵՄ ավիացիոն կանոններին ու չափանիշներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ավիացիոն անվտանգությունը, օդային երթևեկության կառավարումը, շրջակա միջավայրը, տնտեսական կարգավորումը, մրցակցությունը, սպառողների պաշտպանությունը և սոցիալական ասպեկտները: