Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել Է, որ փորձում են օգտվել տարածաշրջանի պայմաններից՝ «եռակողմ և քառակողմ մեխանիզմների միջոցով»: Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան-Իրան եռակողմ և քառակողմ մեխանիզմները տարածաշրջանին մեծ առավելություն կտան։
«Քանի որ Հյուսիսային միջանցքն այլևս կանգնած չէ մեր առջև՝ որպես այլընտրանք, մենք փորձեցինք մեծացնել անդրսկասպյան միջանցքի օգտագործումը։ Ապագայում Հայաստանը նույնպես կարող է միանալ մեր կողմից իրականացվող նախագծերին։ Միջին միջանցքն ապագայում ավելի մեծ նշանակություն կունենա»,-ասել է Չավուշօղլուն։