Միջազգային

Չավուշօղլուն Իրանից հստակ պատասխաններ է պահանջում

Թուրքիան ակնկալում է, որ Իրանը որքան հնարավոր է շուտ կպարզաբանի Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման բոլոր հանգամանքները։ Կարևոր է պարզել, թե ով է կանգնած այս հանցագործության հետևում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Անադոլու գործակալությունը։ 

Նախարարը հիշեցրել է, որ վերջին շրջանում արտերկրում Ադրբեջանի տարբեր դիվանագիտական ​​ներկայացուցչությունների դեմ ահաբեկչություններ են իրականացվել։ Փարիզում երկու միջադեպ է եղել. Լիբանանում արձանագրվել են նաև հայերի կողմից «անօրինական» գործողություններ։ «Արմատականների» հերթական խումբը մտել է Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան տարածք։ Վերջապես երեկվա ահաբեկչությունն Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա»,- թվարկել է նա։

Չավուշօղլուն ընդգծել է Թեհրանում տեղի ունեցած արյունալի հարձակման ամբողջական պատկերի հստակեցման կարևորությունը, և Իրանի ու Ադրբեջանի միջև անկեղծ համագործակցության հույս հայտնել։ 

«Ակնկալում ենք, որ հարևան Իրանը կպարզի այս ահաբեկչության պատճառներն ու պատվիրատուներին՝ լինեն դրանք անհատներ, թե խմբեր։ Ամբողջ տեղեկատվությունը պետք է փոխանցվի ադրբեջանական կողմին. Մենք սա կարևոր ենք համարում։ Բոլոր ներգրավվածները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է նախարարը։




Հետևեք մեզ Telegram-ում։