Միջազգային

Սաակաշվիլիի քաշը հասել է 68 կգ-ի

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կալանքի տակ գտնվելու ընթացքում 120 կիլոգրամից նիհարել է մինչև 68 կիլոգրամ։ Այս մասին լրագրողներին հայտնել է նրա մայրը՝ Գուլի Ալասանիան։

Նրա խոսքով՝ Սաակաշվիլիի քաշը չափվել է այսօր առավոտյան։ Գուլի Ալասանիան ասել է, որ Սահակաշվիլիի մոտ կախեքսիա է առաջացել, ինչի պատճառով նա սկսել է արագ նիհարել։ Նշենք, որ մի քանի օր առաջ Սաակաշվիլիի մոտ կորոնավիրուս էր հաստատվել, որը, սակայն, մեղմ է ընթանում։

 

Հետևեք մեզ Telegram-ում։