Միջազգային

Որքան ռուս դիվանագետ է արտաքսվել արևմտյան երկրներից պատերազմից ի վեր

Արևմուտքի երկրները, ինչպես նաև ԱՄՆ խաղաղօվկիանոսյան որոշ դաշնակիցներ 2022 թվականի փետրվարի 24-ից անցանկալի անձ են հայտարարել շուրջ 574 ռուս դիվանագետի։ Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Արտաքսումները տեղի են ունեցել տարբեր պատճառներով՝ ինչպես Ուկրաինայում տիրող իրավիճակի, այնպես էլ դիվանագետին ոչ հարիր գործունեություն ծավալելու մեղադրանքներով։

Հետևեք մեզ Telegram-ում։