Միջազգային

Ղազախստանում խորհրդարանի նախագահ են ընտրել

Ղազախստանի Սենատի պատգամավորները միաձայն քվեարկել են Մաուլեն Աշիմբաևին խորհրդարանի վերին պալատի (Սենատ) նախագահ ընտրելու օգտին: Ինչպես հայտնում է «Կազինֆորմը», գաղտնի քվեարկության ընթացքում բոլոր սենատորները միաձայն կողմ են քվեարկել Աշիմբաևի թեկնածությանը:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Սենատի նախագահի պաշտոնում առաջարկել է Մաուլեն Աշիմբաևի թեկնածությունը։

Հետևեք մեզ Telegram-ում։