ՌԴ ԱԳ փոխնախարարը և ՌԴ-ում ՀՀ դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրները
Միջազգային
25 Հունվարի, 23:53
Հունվարի 25-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի ակտուալ հարցեր, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրները։
Հետևեք մեզ Telegram-ում