Միջազգային

Բայդենը հայտարարել է Ուկրաինային 31 M1 Abrams տանկերի մատակարարման մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինա 31 M1 Abrams տանկերի մատակարարման մասին։ 

«Այսօր ես հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինա կուղարկի 31 Abrams տանկ»,- ասել է նա ճեպազրույցում՝ հավելելով, որ օգնությունը կուղեկցվի այլ երկրներից մատակարարումներով։ 

Բայդենը նաև նշել է, որ տանկերը հասցնելու համար ժամանակ կպահանջվի։ «Միացյալ Նահանգները կսկսի ուկրաինացի զինվորականների վերապատրաստումը որքան հնարավոր է շուտ»,- նշել է նա։ 

ԱՄՆ-ից Ուկրաինային օգնության նոր փաթեթի ընդհանուր ծավալը, ներառյալ Abrams տանկերի մատակարարումը, կկազմի 400 մլն դոլար։ 

Հետևեք մեզ Telegram-ում։