Միջազգային

Ուկրաինական զորքերը լքել են Սոլեդարը

Ուկրաինացի զինվորականներն ամբողջությամբ լքել են Դոնեցկի մարզի Սոլեդար քաղաքը։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ արևելյան խմբավորման ներկայացուցիչ Սերգեյ Չերեվատին։

«Անձնակազմի կյանքը պահպանելու համար պաշտպանության ուժերը հեռացել են Սոլեդարից և ամրապնդվել պաշտպանության նախապես պատրաստված սահմանագոտում»,-հայտարարել է նա:

 

Հետևեք մեզ Telegram-ում։