Միջազգային

Ուկրաինայի ԶՈՒ հրամանատարը բանակին է նվիրաբերել 1մլն դոլար

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին 1 միլիոն ԱՄՆ դոլար է նվիրել բանակին։ «The New York Times»-ի տվյալներով՝ այդ միջոցները Զալուժնին ժառանգել է ուկրաինական ծագում ունեցող ԱՄՆ քաղաքացի Գրիգորի Ստեպանեցի թողած կտակով։

Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի կենտրոնական բանկի տվյալներով, վերջին մեկ տարվա ընթացքում ձեռնարկություններն ու անհատներն ուկրաինական բանակի կարիքների համար նվիրաբերել են մոտ 500 մլն դոլար:

Հետևեք մեզ Telegram-ում։