Միջազգային

Գերմանական տանկերը կօգնեն Ուկրաինային հաղթել. ISW

Արևմուտքի երկրների կողմից hիմնական մարտական տանկերի տրամադրումը կօգնի Կիևին մեքենայացված պայքար մղել և, ի վերջո, ազատել ուկրաինական տարածքը ռուսական օկուպացիայից. կարծում են պատերազմի ուսումնասիրության ինստիտուտում (ISW): 

«Մատակարարման որոշումների հետաձգումով դաշնակիցները նպաստում են նրան, որ Ուկրաինան չի կարող օգտվել Բախմուտում ռուսական զորքերի կաշկանդվածությունից»,- ընդգծում են ռազմական փորձագետներն իրենց ավանդական վերլուծական ակնարկում։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինային անհրաժեշտ է 300 ժամանակակից տանկ՝ հակահարձակում սկսելու համար։