Միջազգային

Հնդկաստանում լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել

Հնդկական օվկիանոսի տարածաշրջանում Հնդկաստանի ռազմածովային ուժերը սկսել են TROPEX-23 խոշորագույն զորավարժությունները: Այդ մասին հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը:

«Tropex» օպերատիվ վարժանքներն անցկացվում են երկու տարին մեկ։ Դրանց մասնակցում են ոչ միայն Հնդկաստանի ռազմածովային ուժերի բոլոր ստորաբաժանումները, այլև հնդկական ցամաքային բանակը, ՌՕՈՒ-ն և առափնյա պահպանության միջոցները:

 

Հետևեք մեզ Telegram-ում։