Կիրակի, 29 Հունվարի 2023

USD393.56

EUR421.61

RUB5.44

Երևան -2 ℃

Рус Eng

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային պայմանագրերը

Միջազգային

24 Հունվարի, 23:20

Այսօր Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների 26-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ 

Տաշքենդում կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային պայմանագրերը։ Հանդիպմանը մասնակցել են կազմակերպության անդամ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետության, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Թուրքիայի, Պակիստանի, Իրանի և Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարները։ Աֆղանստանն այս տարի հրաժարվել է մասնակցել գագաթնաժողովին։

Հետևեք մեզ Telegram-ում։
Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ

Արտակ Խաչատրյան

Ի՞նչ էր անում Շավարշ Քոչարյանը նախքան պատերազմը