Միջազգային

Նիկոլայ Պատրուշևը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել կազմակերպության սահմանների երկայնքով տիրող իրավիճակի շուրջ

Տեղի է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի և Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի աշխատանքային հանդիպումը:

Կողմերը քննարկել են մի շարք միջազգային հարցեր, մտքեր փոխանակել ՀԱՊԿ սահմանների երկայնքով տիրող իրավիճակի շուրջ:

Շեշտվել է ՀԱՊԿ հեղինակության բարձրացման և այլ միջազգային կազմակերպությունների հետ նրա փոխգործակցության կարևորությունը:

Քննարկվել է նաև 2023 թվականին ՀԱՊԿ-ում նախագահող Բելառուսի կողմից առաջարկված առաջնահերթությունների իրականացման կարգը։

Կողմերը մեծ ուշադրություն են դարձրել 2022 թվականին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ընդունած որոշումների կատարմանը։ Մասնավորապես, խոսվել է կենսաբանական անվտանգության հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների լիազոր մարմինների համակարգող խորհրդի գործունեության կազմակերպման մասին։

Հետևեք մեզ Telegram-ում։